Անգլիացի դերասանուհի Քիրա Նայթլին հայտնել Է, որ նորածին դստեր համար ընտրել Է Դելայլա անունը: Այդ մասին հայտնել Է Metro-ն: Նայթլին եւ նրա ամուսինը՝ բրիտանացի երաժիշտ Ջեյմս Ռայթոնը, օգոստոսին երկրորդ երեխան են ունեցել: Սակայն ԶԼՄ-ներն այդ մասին իմացել են միայն սեպտեմբերին:
Զույգն արդեն չորս տարեկան դուստր ունի՝ Էդին:
Նայթլին պատմել Է, որ իր գործերին Է վերադարձել ծննդաբերությունից գրեթե անմիջապես հետո, եւ թե ինչպես Է ինքը դա համատեղում մայրության հետ:
«Ես նախօրոք եմ պատրաստվում, եթե հարկավոր Է ամուսնուս հետ մեկնել, ասենք, վեց ժամով. կաթը կթում եմ երեք կերակրման համար»,- նշել Է դերասանուհին: Նա հավելել Է, որ մայրությունը համարում Է շատ դժվարին աշխատանք, չնայած այն բանին, որ ինքն օգնականներ ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: