Կարեն Արայանն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել կնոջ՝ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի հետ, որին կից շնորհավորել է իրենց ամուսնության 3-ամյակը․
«Էսօր մեր ամուսնության 3-րդ տարեդարձնա: Կոչվումա կաշվե հարսանիք)) Ես շնորհակալ եմ տիեզերքին կնոջս համար:
Մինչ ամուսնությունս ես շատ էի փորձում պատկերացնել իմ ապագա կնոջը, թե ինչ արտաքին կունենա, ինչ բնավորություն ու ինչ հոգի: Բայց երբեք չի ստացվել մինչև վերջ ու հստակ տեսնել պատկերը:
Մի օր ես ինձ ասեցի, քո ապագա կինը պետքա լինի միակը, ով մաքսիմալ քեզ կհասկանա:
Ինքը կփոխի կյանքդ, կալեկոծի սիրտդ: Կխախտի քո առօրյայի սովորական ընթացքն ու պլաններիդ ստանդարտությունը:
Ինքը ամպրոպի պես անսպասելի կլինի ու միևնույն ժամանակ գարնանը նոր աճած ծաղիկների պես նուրբ:
Նա մի հայացքով կքանդի սաղ պատերը, որոնք կառուցել ես սիրտդ փակ պահելու համար:
Դարձրա քեզ կին նրան, ով կնայի քեզ ոնց թագավորի:
Ինքը կարա իդեալական չսազի կյանքիդ ու հնարավորա սկզբից լինեն ցնցումներ, բայց հենց տենց կիմանաս, որ դա ինքնա:
Իրա գեղեցքությունը կլինի քաղցր քաոսի սիմֆոնիա:
Դու չես կարողանա համեմատել իրան ուրիշ ոչ մի կնոջ հետ ու ոչ էլ էն կանանց, ովքեր առաջ էղել են քո կյանքում: Ինքը կլինի ցանկացած մրցակցությունից դուրս:
Դարձրա քեզ կին նրան, ով իրա ունիկալությամբ քեզ կապշեցնի:
Երբ ինքը գրկի ուսերդ, իրա մատերը կկպնեն հոգուդ:
Դարձրա քեզ կին նրան, ում հետ կզգաս քեզ ամենա երջանիկ մարդը:
Ինքը միշտ քեզ լսելույա ընկալումով ու գործելույա համբերատար:
Դարձրա քեզ կին նրան, ով երբեք չի հանձնվի քո համար պայքարում:
Էդ հոգին քեզ մոտիվացնելույա անել էն, ինչին առաջ դու պատրաստ չէիր:
Դարձրա քեզ կին նրան, ով ստիպելույա քեզ ամեն օրվա հետ դառնալ ավելի լավը:
Դարձրա քեզ կին նրան, ով ստիպումա քեզ երազել, ով նմանա կախարդանքի:
Էդ կինը ունենալույա հազար բանակի ուժ միայն հանուն քո պաշտպանության ու նրա անվախությունը սնվելույա քո սիրուց:
Էդ սերը չի լինի խանդոտ ու ոչ էլ չներող: Ինքը միշտ չի, որ թեթև կլինի ու չի լինի կանխատեսելի: Մի բան հաստատա – էդ սերը կլինի իրական:
Էդ կինը միշտ կլինի քո կողմը, ինքը չի լսի, թե ինչ են խոսում քո մասին, այլ լսելույա իրա սիրտը:
Դարձրա քեզ կին նրան, ով վստահումա քեզ կուրորեն ու առանց պայմանականությունների:
Էդ ցնցող կինը լինելույա քո առաջին միտքը առավոտյան ու վերջինը` քնելուց առաջ:
Ինքը կդառնա քո համար ամեն ինչ:
2016 թվին, չդավաճանելով էս ամենին, ես կայացրեցի ամուսնանալու որոշումս:
Չեմ կարա գոնե մի օր անցկացնեմ առանց ասելու – ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ ԴՈւ ԿԱՍ ԱԼԻՆԱՍ»։