Արքայազն Ուիլյամի սիրելի սերիալը… vnews.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արքայազն Ուիլյամի սիրելի սերիալը… vnews.am

Վերջերս հայտնի դարձավ, որ արքայական ընտանիքի անդամներից մեկը՝ արքայազն Ուիլյամը «Killing Eve» «Սպանելով Եվային» սերիալի երկրպագուն է: Նրան հատկապես դուր է եկել երկրորդ եթերաշրջանի եզրափակիչ մասը: Ի պատիվ արքայզանի՝  BAFTA ցուցահանդեսի կազմակերպիչները, իմանալով արքայազնի սերը այս հայտնի սերիալի նկատմամբ, նրան նվիրել են սերիալային թրենդ համարվող մարդասպան Վիլանելի հայտնի գիշերազգեստը:

«Սպանելով Եվային» սերիալում մարդասպանի դերը կատարել է տաղանդավոր Ջոդի Կոմերը, որն, ի դեպ, արժանացել է «Էմմիի» լավագույն դերասանուհի անվանակարգում հենց այս սերիալում նկարահավելու համար: Դերասանուհին հիացած էր տեղի ունեցածից, քանի որ ամեն օր չէ, երբ սերիալի երկրպագուները թագավորական ընտանիքներից են լինում:«Էմմի» մրցանականաշխության ժամանակ տված հարցազրույցում  դերասանուհին, օգտվելով առիթից, հարցրեց, թե արքայազնը որտեղից է ժամանակ գտնում սերիալ նայելու համար: Դերասանուհին նաև կատակեց, թե թագավորական ընտանիքի մյուս անդամները գուցե նույնպես կարող են այս սերիալի երկրպագուն լինել, բայց չեն արտահայտվում:

Բրիտանական այս հեռուստասերիալի սյուժեի կենտրոնում երկու կին են: Մեկը վարձու մարդասպան է, որը  իսկական հաճույք է ստանում իր «աշխատանքից», իսկ երկրորդն աշխատում է գաղտնի ծառայությանում, բայց այնպիսի պաշտոնում, որը թույլ չի տալիս Եվային բացահայտել իր ամբողջ ներուժը: Հանգիստ և չափավոր կյանք վարելով՝ Եվան բռնում է մոլագար մարդասպանի  հետքը: Եվայի համար այս սպանությունները դառնում է միակ աշխատանքը, որին գաղտնի գործակալը նվիրվում է ամբողջ թափով, բայց դեպքերը  այնպես զարգանում են, որ մարդասպանն էլ է սկսում հետաքրքրվել ու տարվել Եվայով…

Սերիալի ռեժիսորն է Դեյմոն Թոմասը, իսկ դերերում հանդես են գալիս Սանդրա Օն, որն առավել հայտնի է «Grey’s Anatomy» բժշկական հեռուսատսերիալից և Ջոդի Կոմերը: Սցենարի հեղինակներն աշխատում են 3-րդ եթերաշրջանի վրա, այնպես որ կարող եք  հետ չմնալ արքայական ընտանիքից և մի շնչով դիտել  այս հեռուստատսերիալի 2 եթերաջրջանները:

Արժե նշել, որ արքայազն Ուիլյամը թագավորական ընտանիքի միակ անդամը չէ, որն հետաքրքրված է հեռուստաշոուներով: Օրինակ՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհին սիրում է վերանայել «Զուտ անգլիական սպանություն» դետեկտիվը, իսկ Քեմբրիջի դուքսը ուշադիր հետևում էր «Գահերի խաղին»: Ասում են, որ սերիալի նկարահանման տաղավար կատարած էքսկուրսիայի ժամանակ թագավորական ընտանիքի անդամները  նույնիսկ որոշել են հարցաքննել դերասաններին և պարզել, թե ինչ է լինելու սերիայի եզրափակիչում:

vnews.am