Ճանաչված հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը հոր կորստից հինգ տարի անց հուզիչ գրառում է արել Instagram-ի իր էջում և վերհիշել հոր հետ վերջին հանդիպումը:
«Անցավ ուղիղ հինգ տարի, ինչ հայրս ինձ հետ չի, չես մոռանում, վերքը չի անցնում, ցավը չի գնում… քանի հիշում եմ «միշտ եմ հիշելու», ինքը ինձ հետ ա, իմ մտքում, սրտում: Մեր ամուսնությունից քսան օր էր անցել, երբ գնաց, առանց հրաժեշտ տալու, վերջին անգամ, երբ մտա իր սենյակ(հիվանդանոցում) հարցրի «ի՞նչ կուզես պապ» պատասխանեց «ուզում եմ մի քիչ էլ ապրեմ, բայց էս անգամ զգում եմ, որ վերջն ա»: Սիրտս պայթում էր, չարացել էի, ատում էի աշխարհը, իր մահվան հաջորդ օրը ուղիղ եթերում էի, դեմքիս ոչինչ չկար, ոչ ժպիտ, ոչ էլ լաց, ինչ էր սրտումս գիտեի միայն ես, այն ինչ ինձ չսպանեց, դարձրեց ավելի ուժեղ, հերս ինձ դարձրեց ավելի ուժեղ…»,-գրել է հաղորդավարուհին:
Լիլիթը գրառումն ավարտել է երգիչ Բաստայի «Сансара» երգի տողերով:
«Когда меня не станет – я буду петь голосами
Моих детей и голосами их детей.
Нас просто меняют местами,
Таков закон сансары,
Круговорот людей».