ԱՄՆ կինովարձույթ է վերադարձել նորացված «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմը
Advertisement 1000 x 90

ԱՄՆ կինովարձույթ է վերադարձել նորացված «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմը

Ինչպես գրում է koamnewsnow.com, ԱՄՆ-ում վարձույթ է մտել Քվենտին Տարատինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմի նորացված տարբերակը՝ ավելի վաղ չհրապարակված չորս տեսարանով:

Սկզբնապես «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմը պլանավորում էին թողարկել ավելի քան չորս ժամ տևողությամբ, բայց քանի որ դա չափազանց շատ էր վարձույթի համար, տեսարանների մի մասը հարկ եղավ կտրել, և դրա տևողությունը դարձավ երեք ժամից փոքր-ինչ պակաս: Այժմ հեղինակներն ավելացրել են մոտավորապես տասը րոպե:

Գլխավոր դերերում՝ Լեոնարդո դի Կիպրիոյի, Բրեդ Փիթի և Մարգո Ռոբիի մասնակցությամբ Քվենտին Տարատինոյի 9-րդ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է մայիսի վերջին: Այսօրվա դրությամբ «Մի անգամ… Հոլիվուդում» կինոնկարը վարձույթում վաստակել է 367 մլն դոլար, որից 139 միլիոնը՝ Հյուսիսային Ամերիկայում, իսկ 228 միլիոնը՝ ողջ աշխարհում:

Ավելի մանրամասն՝ koamnewsnow.com