Գիտնականները ցույց են տվել երկարատև նստակյաց աշխատանքի հետևանքները
Advertisement 1000 x 90

Գիտնականները ցույց են տվել երկարատև նստակյաց աշխատանքի հետևանքները

Բրիտանացի գիտնականները ցույց են տվել երկարատև նստակյաց աշխատանքի հետևանքները՝ Էմմա անունով կնոջ մոմե ֆիգուր ստեղծելով, հաղորդում է Lenta-ն:

Մոմե մոդելի ստեղծումից առաջ հետազոտողները հարցում են անցկացրել Ֆրանսիայից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից մոտ 3 հազար գրասենյակային աշխատակիցների շրջանում և պարզել, թե առողջական ինչ խնդիրներ են նրանց անհանգստացնում: Հարցվածների կեսը բողոքել է աչքերի ցավից, 49 տոկոսը՝ մեջքի ցավից, 48-ը՝ գլխացավից:

Արդյունքում Էմմա մոմե ֆիգուրի մոտ տեսանելի են եղել աշխատանքի ժամանակ սխալ դիրքի պատճառով կեցվածքի խախտումները, երակների վարիկոզ լայնացումը, կլորացած որովայնն ու ուռչած կոճերը՝ ֆիզիկական ակտիվության պակասի պատճառով, գունատ և բորբոքված մաշկը՝ արևի լույսի պակասի պատճառով, ինչպես նաև չոր և կարմրած աչքերը՝ համակարգչի առջև երկար աշխատելու պատճառով:

Հետազոտության հեղինակ Ուիլյամ Հայեմի խոսքով՝ այդպիսով ինքը ցանկացել է ուշադրությունը հրավիրել գրասենյակային աշխատակիցների առողջության հարցին ու նշել աշխատանքի պայմանները փոխելու անհրաժեշտության մասին: «Եթե մենք մեր աշխատանքային կյանքում արմատական փոփոխություններ չմտցնենք, ապա կհիվանդանանք»,- եզրափակել է նա:

med.news.am