Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել և կից գրել․
«Ամենաանհամբերն էի` սովորեցի սպասել: Վազքի ու անդադար գործի մեջ` սովորեցի կանգնել. շունչ առնել, շունչ տալ…
Աղմուկի մեջ սովորեցի լսել… աննկատ թվացող մանրուքն անգամ, որն ուրիշի համար կարևորագույնն է, իսկ մեզ համար հաճախ նույնիսկ չնկատելու աստիճան մանր:
Սովորեցի սիրել, երբ աշխարհն ասես սիրո դեմ էր և է՛ պտտվում, իսկ քաոսը դառնում մարդու օրակարգը. սովորեցի ներդաշնակ լինել ինքս ինձ հետ ու նույնիսկ այն քաոսի, որից պարզվում է հնարավոր է քամել և սեր, և ստեղծագործություն և կյանք: Միայն թե կամք է պետք ու… չհոգնել:
Ես սովորեցի չհոգնել, որքան էլ տարբեր մարդիկ անում են նույն սխալներն ու իրենց անգործության մեջ մեղադրում ուրիշին… սովորեցի չհոգնել ու վերջապես ապրել: Տարօրինակ է. որքան կարճում է ժամանակը` մեզ տրված կյանքի չափաբաժինը, այնքան ավելի մեծ սիրով ու ագահությամբ ենք սկսում ապրել:
Ես ուշ, բայց սովորեցի ապրել ամեն վայրկյանն ու պահը զգալով, գնահատելով ու իմ` սիրելի մարդկանց մեջ սիրով տարրալուծվելով: Սերերի շաղախից նոր սերեր են ծնվում, նոր երգեր, նոր կյանքեր ու նորացած սրտեր… Ես սովորեցի չհուսահատվել, որովհետև կյանքի բանաձևումի մեջ այդ միավորը միշտ ու միայն վնասում է: Ապրել` կնաշանակի չհուսահատվել. չհոգնել. չկազմաքանդվել. սիրել»: