Ինչպես մի քանի րոպեում բարձրացնել տրամադրությունը
Advertisement 1000 x 90

Ինչպես մի քանի րոպեում բարձրացնել տրամադրությունը

Լինում է այնպես, որ առավոտյան վատ տրամադրությունը փոխում է բոլոր պլանները: Cosmo-ն ներկայացնում է հնարքներ, որոնք կօգնեն մի քանի րոպեում բարձրացնել տրամադրությունը:

Ճիշտ տրամադրվածություն: Դուք երբեք մեծ հաջողությունների չեք հասնի, եթե մտածեք ձախողման մասին:

Գտեք խաղաղ անկյուն, որտեղ չկա ինտերնետ և աղմուկ, և մեդիտացիա արեք:

Առավոտյան արթնանալով՝ մի շտապեք սուրճ պատրաստել կամ հեռախոսը վերցնել ձեռքը: Խմեք մի բաժակ ջուր, թող մարմինն արթնանա:

Եթե ծխող եք, աշխատեք ձեր վրա և համբերեք մինչև կեսօր, բայց օրը ծխախոտով մի սկսեք:

Մի քնեք հեռուստացույցը միացրած. ուղեղը շարունակում է աշխատել, չնայած մարմինն արդեն քնի վիճակում է: Դա վնասակար է:

Խորհուրդ է տրվում քնել ոչ ուշ, քան երեկոյան ժամը 11-ին: Այդպիսով դուք հեշտությամբ կարող եք արթնանալ առավոտյան 7-8-ը:

Առնվազն շաբաթական երկու անգամ կոնտրաստային ցնցուղ ընդունեք: Այն կուժեղացնի օրգանիզմը և թարմություն կհաղորդի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը