Վաղ Վերածննդի դարաշրջանի ֆլորենցիացի վարպետ Չիմաբուեի կտավը, որը գտել են Ֆրանսիայի հյուսիսում ապրող 90-ամյա կնոջ տանը, աճուրդով վաճառվել Է 24 մլն եվրոյով: Այդ մասին հայտնել Է Parisien թերթը:
Կոմպիենի աճուրդների տանը հունիսին դիմել Էին 90-ամյա կնոջ տան «աղբը մաքրելու» խնդրանքով: Նրա աշխատակիցները ստեղծագործությունը գտել են խոհանոցի եւ հյուրասենյակի միջեւ ընկած պատին: Նրանք նկարի փորձաքննության համար դիմել են «Տուրկեն» գնահատման բյուրոյին, որտեղ եւ պարզվել Է, որ կտավը պատկանում Է հայտնի նկարիչ Չիմաբուեյի վրձնին:
Նկարի սյուժեն նվիրված Է Քրիստոսի չարչարանքներին: Այն, ենթադրաբար, 1280 թվականին ստեղծված երկթեւ սրբանկարի մասն Է:
Կտավը, որն սկզբնապես գնահատվել Է 4-ից մինչեւ 6 մլն եվրո, Acteon աճուրդային տանը վաճառվել Է 24,1 մլն եվրոյով (26,7 մլն դոլար), ներառյալ աճուրդային գանձումները: «Ֆրանսպրես» գործակալությունը նշում Է, որ այդ գումարը ռեկորդային Է դարձել պրիմիտիվիստ նկարչի համար, որի գործերն ավելի վաղ երբեք չեն վաճառվել աճուրդներում, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: