89 տարեկան հասակում մահացել Է ամերիկացի պրոդյուսեր Ռոբերտ Էվանսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Vanity Fair-ը:
Նշվում Է, որ նա մահացել Է հոկտեմբերի 26-ին:
Ռոբերտ Էվանսը Paramount Pictures ստուդիայի կինոարտադրությունը ղեկավարել Է 1967-1974 թվականներին: Նա հայտնի Է դարձել այնպիսի կինոնկարների շնորհիվ, ինչպիսիք են «Ռոզմարիի երեխան», «Կնքահայրը» և «Չինական թաղամասը»: Այդ կինոնկարները ներառված են ԱՄՆ-ի ֆիլմերի Ազգային ռեեստրում: 1994 թվականին Էվանսը թողարկել Է «Տղան մնում կինոնկարում» վերտառությամբ ինքնակենսագրությունը: