Վայրի փիղը, որը Թաիլանդի Քաո Յայ ազգային բնայգում դուրս Էր եկել ճանապարհ «ողջունելու» զբոսաշրջիկներին, նախ նստել Է նրանց ավտոմոբիլի կապոտին, իսկ հետո առջեւի ոտքերով անցել բեռնախցիկի վրայով եւ պառկել ավտոմեքենայի կտուրին: Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտնել Է Bangkok Post թերթի ինտերնետ-տարբերակը:
Թերթի կայքում զետեղված Է միջադեպի տեսագրությունը: Անտառից ճանապարհ դուրս գալու իր սովորությամբ, երբ այնտեղ են ժամանում զբոսաշրջիկները, բնայգու աշխատակիցներին լավ հայտնի «Դիա» անվամբ 35-ամյա փիղը լրջորեն վնասել Է Toyota մարդատար ավտոմոբիլը, սակայն վնասվածքներ չի հասցրել վարորդին եւ ուղեւորներին, ասված Է հաղորդագրության մեջ:
Դատելով ըստ տեսահոլովակի՝ այն բանից մի քանի վայրկյան անց, երբ փիղը պառկել Է ավտոմեքենայի կտուրին, վարորդն զգուշությամբ եւ դանդաղ դուրս Է եկել փղի տակից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: