Լատինամերիկացի երգիչ Ռիկի Մարտինն արդեն 4-րդ անգամ հայր է դարձել: Հայտնի երգիչն ու իր հայկական արմատներով ամուսինը՝ Ջվան Յուսուֆը, որը մասնագիտությամբ նկարիչ է, այսօր՝ հոկտեմբերի 30-ին դարձել են իրենց 4-րդ զավակի ծնողները:
Այս լուրը նա գրել է իր ինսագրամյան սոցցանցի էջում, որտեղ և հրապարակել է իր և ամուսնու նկարը նորածնի հետ:
Պետք է նշել, որ, որ Ջվան Յուսուֆի հետ հանդիպումից առաջ Ռիկին ունեցել է 2 երեխա, ևս 2 ծնվել են նկարչի հետ ամուսնության ընթացքում: Իհարկե, երեխաները ծնվել են փոխնակ մոր օգնությամբ: Ամենայն հավանականությամբ, զույգը չի սահմանափակվի այսքանով, քանի որ Ռիկի Մարտինը բազմիցս նշել է, որ ուզում է մեծ ընտանիք ունենալ:
Ավելի մանրամասն՝ vnews.am