
Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:
Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ եւ գեղեցիկ կերպարում։ Երգչուհին նուրբ շպարով է, վարսերն արձակված են։ Կրում է երկնագույն վերնաշապիկ, իսկ այն համադրել է մուգ երանգի տաբատի հետ։ Երգչուհու կերպարն ամբողջացրել է ակնոցը։ Հրապարակմանը կից Սոֆին մեկնաբանություն չի թողել։