Երգչուհի Սիրուշոն իր Instagram-ի գրառումով հայտնել է, որ մահացել է իր տատիկը: Նա նաև տեղեկացրել է, որ հետաձգվում է իր համերգը:
«Երեկ կյանքից հեռացավ տատիկս, կենսուրախ և հոգատար տատիկս։ Շնորհակալ եմ իր ապրած տարիների համար…
Շնորհակալ եմ ընտանիքիս կողքին լինելու և բոլոր ցավակցությունների համար։ (Նոյեմբերի 2-ին կայանալիք համերգս տեղափոխվում է նոյեմբերի 15, ինչպես նաև տեսահոլովակի պրեմիերան)»,- գրել է Սիրուշոն։