Շոկոլադն ուղեղին ստիպում է աշխատել
Օլիֆենոլներն ուղեղում լավացնում են արյան շրջանառությունը, ֆենիլալանինը լավացնում է հիշողությունը, իսկ տեոբրոմինը և կոֆեինը բարձրացնում են աշխատունակությունը։
Առույգանալու համար սև շոկոլադի մի սալիկն օգնում է ավելի շատ, քան մեկ գավաթ սուրճը։
Շոկոլադն ավելի շատ հակաօքսիդանտներ է պարունակում, քան կանաչ թեյն ու խնձորը:
Հակաօքսիդանտները պայքարում են ազատ ռադիկալների դեմ։ Այդ մասնիկները կանխում են քաղցկեղի, աթերոսկլերոզի, Ալցհեյմերի հիվանդության, դիաբետի, կատարակտի և այլ հիվանդությունների առաջացումը։
Պայքարում է սրտանոթային հիվանդությունների դեմ
Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական երեսուն գրամ շոկոլադ ուտելու դեպքում նվազում է սրտանոթային որևէ հիվանդություն ունենալու հավանականությունը։
Շոկոլադը պայքարում է նաև հազի դեմ
Շոկոլադը մրսածության և հազի դեմ լավագույն միջոցներից է։
Ինչպես և ցանկացած սննդամեթերք, շոկոլադը նույնես ունի հակացուցումներ․
չի կարելի երեխաներին և այն մեծահասակներին, որոնք քնի խանգարումներ և զարկերակային բարձր ճնշում ունեն, արգելվում է շոկոլադ տալ շներին և կատուներին, քանի որ կակաոն մեթիլքսանտին և տեոբրոմին է պարունակում, որոնք վտանգավոր են կենդանների համար, անգամ կարող են լետալ ավարտի պատճառ դառնալ, չի կարելի չարաշահել շոկոլադը, քանի որ կարող է անքնություն, այրոց և բարձր ճնշում դիտվել։