Սուրճը, գազավորված ըմպելիքները, արմավենու յուղը. ո՞ր մթերքներն են կալցիումը դուրս բերում օրգանիզմից
Advertisement 1000 x 90

Սուրճը, գազավորված ըմպելիքները, արմավենու յուղը. ո՞ր մթերքներն են կալցիումը դուրս բերում օրգանիզմից

Որոշ մթերքներ նպաստում են օրգանիզմից կալցիումի դուրսբերմանը կամ խոչընդոտում են դրա նորմալ յուրացմանը: Նուտրիցիոլոգ Աննա Իվաշկևիչը պնդում է, որ այդ մթերքների թվում են սուրճը, քաղցրավենիքը, գազավորված ըմպելիքները, արմավենու յուղը և նույնիսկ վարսակը:

Օրգանիզմում կալցիումի պաշարները պահպանելու համար, մասնագետի խոսքով, անհրաժեշտ է վերահսկել սուրճի քանակն ու խմել առնվազն 4 բաժակ 30 մլ չափով: Դրանից ավել խմելու դեպքում կվատանա ոսկորների և ատամների վիճակը:

Գազավորված ըմպելիքները ևս կոֆեին են պարունակում:

Կալցիումը յուրացումը դժվարացնում է նաև շաքարավազը, որն առկա է քաղցրավենքի և նույն գազավորված ըմպելիքների մեջ: Մասնագետի խոսքով՝ շաքարավազի մեծ քանակության պատճառով տուժում է նաև աղիքային միկրոֆլորան:

Վարսակն իր հերթին կարող է դժվարացնել կալցիումի յուրացումը դրա մեջ պարունակվող ֆիտինաթթվի պատճառով:

Արմավենու յուղը, Իվաշկևիչի խոսքով, ընդհանուր առմամբ նվազեցնում է շատ օգտակար նյութերի, այդ թվում վիտամին D-ի յուրացման մակարդակը, որն օգնում է յուրացնել կալցիումը:

Մասնագետը հիշեցնում է, որ կալցիումը մասնակցում է նյութափոխանակության և արյան մակարդման գործընթացում, կարգավորում է մկանների կծկումը, հորմոնի սեկրեցիան: Դրա պակասը հանգեցնում է ոչ միայն ոսկորների և ատամների հետ կապված խնդիրների, այլ նաև սրտամկանի աշխատանքի խախտումների, ցնցումների և գերճնշման:

Դրա համար մասնագետը խորհուրդ է տալիս օրաբաժնում ներառել կաթնաթթվային ըմպելիք, կաթնաշոռ, կեֆիր, լոբազգիներ, կանաչեղեն, նարինջ, խուրմա, բանան, և, իհարկե, պանիր:

med.news.am