
Big 7 Travel պորտալը կազմել է աշխարհի ամենասեքսուալ քաղաքների ցանկը: Տվյալները հայտնվել են ընկերության պաշտոնական էջում:
Առաջին տեղը գրավել է ամերիկյան Մայամին: Վարկանիշի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Փարիզը, իսկ երրորդում՝ Դենվերը՝ ԱՄՆ:
Վարկանիշը կազմվել է պորտալի բաժանորդների հարցումների հիման վրա: Բացի այդ, հորիզոնականների վրա ազդել են որոնողական համակարգերում սեքսի հետ կապված հարցումների տվյալները:
Հաշվի են առնվել նաև քաղաքում ռոմանտիկ և տեսարժան վայրերի քանակը:
Տասնյակում հայտնվել են Կոպենհագենը (Դանիա), Քեյփթաունը (Հարավային Աֆրիկա), Ցյուրիխը (Շվեյցարիա), Կապ-դ’Ագդը (Ֆրանսիա), Դուբլինը (Իռլանդիա), Լիվերպուլը (Միացյալ Թագավորություն) և Լոս Անջելեսը (ԱՄՆ):
Պատրաստեց Անի Գաբուզյանը