Instagram-ը շարունակում է իր առաջատար դիրքերը պահպանել և ընդլայնել սոցիալական ցանցերի շարքում։ Այստեղ յուրաքանչյուր օր ակտիվ օգտատերերի քանակն անցնում է մոտ 500 միլիոնի շեմը։
Բացի այդ, ամեն օր Instagram-ում ներբեռնվում է միջինում 100 միլիոնից ավել լուսանկար, իսկ յուրաքանչյուր գրառում միջինում ունենում է 1261 ներգրավվածություն(engagement):
Իսկ հիմա ամենակարևորը․
Չօգտվել Instagram-ի այս հնարավորությունից, նշանակում է մեկ քայլ ետ մնալ Ձեր մրցակիցներից։
Իսկ ինչպե՞ս գովազդի միջոցով հասանելի դարձնել Ձեր կողմից պատրաստված Story-ն ավելի շատ մարդկանց։ Եկեք պարզենք միասին։
Նախ պետք է ունենալ Instagram հաշիվ, որը կցված է Business Manager-ին կամ Facebook բիզնես էջին, ապա պետք է ընտրել գովազդի ճիշտ տեսակը՝ Ձեր բիզնես նպատակներին համապատասխան։
Instagram Story-ի համար կարող եք օգտագործել Ads Manager-ի գովազդի հետևյալ տեսակները՝
- Reach, որի նպատակն է Ձեր գովազդը հասանելի դարձնել որքան հնարավոր է շատ մարդկանց
- Video Views, որի նպատակն է որքան հնարավոր է շատ մարդկանց ցուցադրել տեսանյութը
- Traffic, որի նպատակն է որքան հնարավոր է շատ մարդկանց ուղղորդել Ձեր կայք
- Conversions, որի նպատակն է մարդկանց դրդել կատարել որևէ գործողություն, օրինակ՝ գրանցվել էլ․ նամակներին, գնումներ կատարել և այլն
- Mobile App Installs, որի նպատակն է խրախուսել մարդկանց ներբեռնել Ձեր հավելվածը
- Lead generation, որն էլ արդեն դրդում է մարդկանց լրացնել և Ձեզ տրամադրել որոշակի տվյալներ։
Ամբողջությամբ՝ romarketing.am