Ի՞նչ չպետք է անել ուտելուց հետո. 5 խորհուրդ
Advertisement 1000 x 90

Ի՞նչ չպետք է անել ուտելուց հետո. 5 խորհուրդ

Ուտելուց հետո որոշ գործողություններ վատացնում են մարսողությունն ու նյութափոխանակությունը։ Ի՞նչ չպետք է անել ուտելուց հետո, եթե չեք ցանկանում մարսողական խնդիրներ ունենալ։

Ծխել

Ծխելու սովորությունն ուտելու ժամանակ և դրանից հետո չափազանց վնասակար է, հավաստիացնում են մասնագետները։ Բանն այն է, որ  ծխելը մարսողության պրոցեսում հանգեցնում է նրան, որ նիկոտինը յուրացվում է սննդի հետ միասին, ինչը բազմակի անգամներ ուժեղացնում է դրա բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա։

Հեղուկներ խմել

Սննդի հետ հեղուկներ խմելն այնքան էլ լավ գաղափար չէ, քանի որ հեղուկները ջրիկացնում են ստամոքսահյութը, որն անհրաժեշտ է սնունդը մարսելու համար։ Ցանկալի է սպասել ուտելուց հետո 30 րոպե և նոր խմել ջուր կամ թեյ։

Մրգեր ուտել

Ուտելուց հետո մրգեր ուտելը նույնպես վատ գաղափար է, քանի որ դա խախտում է մարսողության նորմալ գործընթացը։ Մրգերը խորհուրդ են տրվում կամ ուտելուց մեկ ժամ առաջ, կամ դրանից մեկ ժամ հետո։

Քնել

Ուտելուց հետո հաճախ ցանկանում ես քնել, բայց խորհուրդ չի տրվում գայթակղվել այդ ցանկությամբ։ Բանն այն է, որ պառկած դիրքում ստամոքսից կերակրափող են թափանցում մարսողական հյութեր, որոնք ավելի ակտիվ են արտադրվում սնունդն ընդունելուց հետո։ Դրանց ազդեցությամբ կարող է տուժել օրգանի ստորին լորձաթաղանթը, իսկ հետագայում դրա այրոցքը կարող է հանգեցնել օնկոլոգիական պրոցեսների առաջացման։

Զբոսնել

Եթե ուտելուց անմիջապես հետո սկսես շարժվել, դա կարող է դառնալ թթվային ռեֆլյուքսի և ստամոսքի չմարսելու պատճառ։ Զբոսնել խորհուրդ է տրվում ուտելուց 20 րոպե հետո։

med.news.am