Լիզա Բոյարսկայա, թե Օդրի Հեփբերն. երկրպագուները հիացած են ռուս դերասանուհու սեքսուալ կերպարով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լիզա Բոյարսկայա, թե Օդրի Հեփբերն. երկրպագուները հիացած են ռուս դերասանուհու սեքսուալ կերպարով

Ռուսական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը՝ Լիզա Բոյարսկայան, լուսանկար է հրապարակել, որն արվել է նոր ֆիլմի նկարահանման ընթացքում։ Դրանում նա 60-ականների ոճում է։ Մազափունջ, խոշոր սլաքներ աչքերի հատվածում, վառ շրթներկ. դերասանուհին այս տեսքով դեռ չէր ներկայացել։ Բոյարսկայայի նոր կերպարը հիացրել է երկրպագուներին։

Լիզային համեմատել են Օդրի Հեփբերնի հետ եւ նույնիսկ նշել, որ նա գերազանցում է հոլիվուդյան դերասանուհուն։ Եվ հնարավոր չէ չհամաձայնել դրա հետ։ Բոյարսկայան նոր կերպարում հիասքանչ է։

Վերջերս դերասանուհին երկրորդ անգամ մայր է դարձել։ Մինչ հղիության վերջին օրը Լիզան փորձերի էր մասնակցում թատրոնում, իսկ փոքրիկի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո վերադարձել է աշխատանքին։ Աստղը, սակայն, ամբողջ ազատ ժամանակն անցկացնում է որդիների՝ Գրիշայի եւ Անդրեյի հետ։ Վերջինս այս տարի դպրոց է գնացել՝ նույն դպրոցը, ուր հաճախել է Իվան Ուրգանտը։

style.news.am