
Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել.
«Մեր խոսքում մի շարք բայեր հաճախ «ներկայանում են» Վ կրավորական ածանցով: Օրինակ՝ նախանձել-նախանձՎել, բամբասել-բամբասՎել, տվայտել-տվայտՎել, տուժել-տուժՎել, տրաքել-տրաքՎել, զանգել-զանգՎել:
Թեև բառարաններում «տուժել» և «տրաքել» բառերին որպես զուգաձևություն առաջարկվում են «տուժՎել» և «տրաքՎել» ձևերը, դրանք գործածվել են նաև գեղարվեստական գրականության մեջ, սակայն գերադասելի են առաջին տարբերակները:
Ճիշտ է՝ ՆԱԽԱՆՁԵԼ, ԲԱՄԲԱՍԵԼ, ՏՎԱՅՏԵԼ, ՏՈՒԺԵԼ, ՏՐԱՔԵԼ, ԶԱՆԳԵԼ:
Գուցե մեր ընթերցողներն էլ մտաբերեն այնպիսի բայեր, որոնք կլրացնեն այս շարքը»: