Անաստասիա Զավորոտնյուկին հաշիվ են ներկայացրել հարկերը չվճարելու պատճառով
Advertisement 1000 x 90

Անաստասիա Զավորոտնյուկին հաշիվ են ներկայացրել հարկերը չվճարելու պատճառով

Մոսկվայի դաշնային հարկային ծառայությունը ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին հաշիվ է ներկայացրել ունեցվածքի համար հարկ չվճարելու պատճառով, հայտնում է Telegram-յան Mash ալիքը։

Միջադեպի պատճառն արտիստի ունեցվածքի համար հարկեր չվճարելն է։ Զավորոտնյուկից պետք է բռնագանձեն մոտ 24 հազար ռուբլի։

«Դաշնային հարկային ծառայությունը ցանկանում է դերասանուհուց 24 հազար ռուբլի բռնագանձել։ Գումար, որը հավաքվել է ունեցվածքի համար հարկը չվճարելու պատճառելով։ Այս դեպքում ունեցվածքը Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարանն է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այժմ Զավորոտնյուկը գտնվում է ծանր հիվանդների վերականգնման համար նախատեսված կենտրոնում, ուր տեղափոխվել է հոկտեմբերի սկզբին Եվրոպական բժշկական կենտրոնից դուրս գրվելուց անմիջապես հետո։ Այդ ժամանակ նրա առողջական վիճակը գնահատվում էր ծանր:

style.news.am