Կեֆիր դյուրամարս ըմպելիք է, որի օգտակար նյութերը բավականին արագ են ներծծվում ստամոքսում և անցնում արյան մեջ։ Պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ (А, Е, Н, С, В խմբի, D, РР), հանքանյութեր (երկաթ, ցինկ, կալիում, կալցիում, նատրիում, ֆոսֆոր, քլոր, մանգան, պղինձ, ֆտոր, մոլիբդեն, յոդ, սելեն, կոբալտ, քրոմ և այլն), ամինաթթուներ և կաթնաթթվային բակտերիաներ։
Պարունակում է նաև պրոբիոտիկներ, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում աղիների միկրոֆլորայի վրա, մեծացնում են օգտակար միկրոօրգանիզմների քանակը, լավացնում են նյութափոխանակությունը, կարգավորում են դեֆեկացիան և այլն։
Ըմպելիքի բուժիչ հիմնական հատկությունները հիմնված են կաթնաթթվային բակտերիաների և միկրոօրգանիզմների մանրէասպան հատկությունների և վրա։ Կեֆիրն օգտագործում են ստամոքսաղիքային տրակտի, երիկամների, լյարդի, տուբերկուլյոզի, քնի խանգարումների, քրոնիկ հոգնածության, իմունիտետի բարձրացման համար։
Ավելորդ քաշ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում անյուղ կեֆիր խմել նյութափոխանակությունն արագացնելու, ճարպի այրման հետևանքով կուտակված խարաններից ու թունավոր նյութերից ազատվելու համար։
Կախված այն բանից, թե պատրաստումից հետո որքան ժամանակ անց եք խմում կեֆիրը, այն ունի տարբեր հատկություններ․ թարմ կեֆիրը լուծողական ազդեցություն է թողնում, իսկ երեք օրվանը՝ պնդացնող։
Ցուցված է ստամոքսահյութի ցածր թթվայնության, լակտոզայի բնածին անհանդուրժողկանության, ինչպես նաև ածխաջրերի յուրացման խանգարումների դեպքում։
Օգտագործում են նաև դեմքի, պարանոցի մաշկի, ինչպես նաև մազերի խնամքի տարատեսակ դիմակներ պատրաստելու համար։
Օգտագործում են նաև խոհանոցում՝ տարբեր թխվածքներ, քաղցրեղեն, բլիթներ պատրաստելու համար։ Հաճախ նաև միսն են համեմում կեֆիրով։
Վնասակար հատկությունները
Հակացուցված է ստամոքսահյութի բարձր թթվայնությամբ պայմանավորված ստամոքսի խանգարումների, պանկրեատիտի, քրոնիկ լուծի և ալերգիանեի դեպքում։
Հանձնարարելի չէ մինչև 8 ամսական երեխային կոֆիր տալը։ 8 ամսականից 3 տարեկան երեխաների դեպքում կեֆիրի չարաշահումը կարող է հանգեցնել ռախիտի, ոսկորների դյուրաբեկության և հոդերի սխալ զարգացման։