Անջելինա Ջոլին որոշել է ընդմիշտ հեռանալ ԱՄՆ-ից
Advertisement 1000 x 90

Անջելինա Ջոլին որոշել է ընդմիշտ հեռանալ ԱՄՆ-ից

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին պլանավորում է հեռանալ Միացյալ Նահանգներից, հենց որ երեխաները չափահաս դառնան: Այս մասին Ջոլին պատմել է Harper’s Bazaar-ին տված հարցազրույցում:

«Ես ուզում եմ ապրել մեկ այլ երկրում և կապրեմ, երբ իմ երեխաները դառնան 18 տարեկան: Ես հիմա պետք է լինեմ նույն վայրում, որտեղ նրանց հայրն է (դերասան Բրեդ Փիթ)»,- բացատրել է Ջոլին:

Դերասանուհին չի պատմել, թե ուր է մտադիր տեղափոխվել, բայց խոստովանել է, որ իրեն միշտ դուր է եկել Աֆրիկան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը