2008 թվականին անտիկվարիատի կոլեկցիոներների դուստր Սյուզան Կապլանը հիմնել է Susan Caplan Vintage բրենդը: Հավաքածուի բեսթսելլերը ծաղիկներով և հատապտուղներով մոդելներն են՝ զարդարված Swarovski բյուրեղներով և էմալով: Սակայն Elle.ru-ն խոշոր պլանով ներկայացնում է իր ֆավորիտին՝ ժապավենակապի տեսքով ականջօղեր՝ կաթիլաձև կախազարդով: Այն կարելի է կրել՝ ինչպես գրասենյակում, այնպես էլ՝ երեկույթների ժամանակ. դրանք այնքան տոնական են, որ անգամ կարելի է կրել Ամանորի գիշերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը