Ինչու է հարկավոր պարբերաբար մաքրել ականջակալները. կարևոր է առողջության համար
Advertisement 1000 x 90

Ինչու է հարկավոր պարբերաբար մաքրել ականջակալները. կարևոր է առողջության համար

Fabiosa.com-ը գրում է, որ մենք գրեթե ամեն օր օգտագործում ենք ականջակալները, սակայն չենք էլ մտածում այն մասին, որ դրանք հարկավոր է մաքրել։ Կեղտոտ ականջակալները կարող են վնասել առողջությանը։

Նախ հարկավոր է դադարել ականջակալները փոխանցել ուրիշներին. այդ կերպ կարող եք փոխանցել նաև բակտերիաները։

Ինչ է հարկավոր անել

  • Ականջակալներն անջատեք հեռախոսից և սարքավորումներից, որոնց դրանք միացված են։
  • Տաք ջրի մեջ օճառ կամ լվացող այլ միջոց լցրեք։
  • Փափուկ կտորը թրջեք հեղուկով, մաքրեք ականջակալները։ Օճառը շատ չպետք է լինի։
  • Ականջակալների վրա առկա կեղտը կամ փոշին կարող եք նախօրոք հեռացնել ատամի մածուկի օգնությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը