Հիլարիա և Ալեք Բոլդուինները երկրորդ անգամ կորցրել են երեխային (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հիլարիա և Ալեք Բոլդուինները երկրորդ անգամ կորցրել են երեխային

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինի կինը`35-ամյա Հիլարին, հղիության չորրորդ ամսում կորցրել է երեխային: Այդ մասին նա հայտնել է Instagram-ում:

Յոգայի մարզիչն անձամբ է հայտնել ցավալի լուրը: Նա տեսաուղերձը ձայնագրել է դստեր` Կարմենի հետ: Հիլարիան հուզառատ կերպով պատմել է երեխայի կորստի մասին:

View this post on Instagram

We are very sad to share that today we learned that our baby passed away at 4 months. We also want you to know that even though we are not ok right now, we will be. We are so lucky with our 4 healthy babies—and we will never lose sight of this. I told Carmen and took this so I could send it to Alec. I guess this is a good way to share it with you too. I told her that this baby isn’t going to come after all…but we will try very hard to give her a little sister another time. I’m really devastated right now…I was not expecting this when I went to my scan today. I don’t know what else to say…I’m still in shock and don’t have this all quite clear. Please no paparazzi…that’s all I ask ❤️

A post shared by Hilaria Thomas Baldwin (@hilariabaldwin) on

«Ցավոք սրտի, մենք ստիպված ենք հայտնել, որ այսօր մեր լույս աշխարհ չեկած երեխան մահացել է: Թեեւ մեզ համար հիմա շատ ծանր է, ամեն ինչ կկարգավորվի: Մենք երջանիկ ենք, որ արդեն իսկ չորս առողջ երեխա ունենք: Ես Կարմենին ասացի, որ երեխան լույս աշխարհ չի գա, բայց մենք կձգտենք նրան քույրիկ նվիրել, պարզապես հաջորդ անգամ: Ես դատարկություն եմ զգում: Ես իրադարձությունների այսպիսի ելքի չէի սպասում, երբ այսօր ուլտրաձայնային հետազոտության էի գնում: Այլեւս ոչինչ չունեմ ասելու… Մինչեւ հիմա շոկի մեջ եմ եւ ամբողջությամբ չեմ գիտակցել` ինչ է տեղի ունեցել: Խնդրում եմ, ոչ մի պապարացի: Սա ամենն է, ինչ խնդրում ենք»,- գրել է Բոլդուինը:

Գարնանը Հիլարին եւս մեկ փոքրիկի էր կորցրել հղիության վաղ շրջանում: 61-ամյա Բոլդուինն արդեն հինգ երեխա ունի. ավագ դուստրը` Այրլենդ Էլիսը, ծնվել է դերասանուհի Քիմ Բեյսինգերի հետ ամուսնության ընթացքում, իսկ դուստրը` Կարմենը եւ որդիները` Ռաֆայելը, Լեոնարդոն եւ Ռոմեոն` Հիլարիի հետ ամուսնության ընթացքում:

style.news.am