Փորձառու ճանապարհորդ և տուրիզմի փորձագետը խորհուրդ է տվել գնահատել յուրաքանչյուր իրի իրական անհրաժեշտությունը` նախքան այն փոխադրող տոպրակի մեջ դնելը: Նա իր խորհուրդներով կիսվել Express- ի հետ:
Ըստ Մեթ Բագվելի (Matt Bagwell), ուղևորությունից առաջ հարկավոր է բոլոր իրերը դուրս հանել ճամպրուկից և անկեղծորեն հարցնել ինքներդ ձեզ. արդյո՞ք կրելու եք այդ ամենը: Բացի այդ, փորձագետն առաջարկել է հագնել ամենածանր հագուստը: «Եթե դուք ունեք ծանր բաճկոն, վերարկու, ջինսեր կամ կոշիկ, որը դուք պետք է վերցնեք՝ կրեք դա ձեզ վրա: Հավանաբար տեսել եք, որ այս խորհուրդին հետևում են բոլոր նրանք, ովքեր գնում են լեռնադահուկային հանգստավայրեր »,- պարզաբանել է Բագվելը:
Նա նաև խորհուրդ է տվել հատուկ ուշադրություն դարձնել կոշիկներին. «Ձեր կոշիկները զգեստապահարանի ամենածանր իրերից են: Իրականում պետք է սահմանափակել դրանց այն քանակը, որոնք վերցնելու եք ձեզ հետ: Բացի այդ, մտածեք ունիվերսալ կոշիկների ձեռք բերման մասին, որոնք կարող եք կրել տարբեր պարագաներում»:
Նա հավելել է, որ ուղևորությունից առաջ անհրաժեշտ է ստուգել եղանակը և վերլուծել հանգիստը: «Անձամբ ես ինձ հետ վերցնում եմ գրքերի մի ամբողջ գրադարան, և հետո հասկանում եմ, որ դրանք պարզապես կարդալու ժամանակ և ցանկություն չունեմ: Ավելի լավ է ընտրել դրանցից մեկը, իսկ մնացածը թողնել տանը: Եվ, վերջապես, վազելու համար համազգեստը: Ամեն անգամ ես սպորտային կոշիկներ եմ վերցնում ինձ հետ և համարյա ամեն անգամ դրանք չեմ էլ հանում պայուսակից: Եղեք իրատես, հանգստացեք»,- հավելել է Բեգվելը: