10+1 փաստ Իջևանի մասին, որ գուցե չգիտեք. vnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

10+1 փաստ Իջևանի մասին, որ գուցե չգիտեք. vnews.am

1.Անվանումը

Ներկայիս Իջևանի տարածքում նախկինում իջևանատներ են եղել: Պարսկական տիրապետության շրջանում այն կոչվել է Իստիբուլաղ, ինչը Պարսկերենից թարգմանաբար նշանակում է «տաք աղբյուր»: Արդեն 1780թ.-ին այստեղ հիմնադրվել է Քարվանսարա գյուղը, իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո վերանվանվել է Իջևան:

2.Իջևանյան բնություն

Իջևանը գրավիչ էր իր բնաշխարհով. քաղաքը շրջապատված է լեռներով՝ պատված սաղարթախիտ անտառներով, որոնց տեղ-տեղ փոխարինում են հրաշագեղ ալպիական մարգագետինները։ Օդն ու կանաչը կարող եք վայելել հատկապես բուսաբանական այգում՝ Դեդրո պարկում:

3.Քանդակագործություն

1985-1991թթ.-ին Իջևանն ամեն տարի հյուրընկալել է հայ և արտասահմանցի արվեստագետների, որոնք մեկ ու կես ամիս ապրում և ստեղծագործում էին այստեղ: Դա քանդակի միջազգային սիմպոզիումն էր, որն Իջևանը վերածում էր բացօթյա արվեստանոցի: Դրանցից մի քանիսն այժմ կարող եք տեսնել Իջևանի Քաղաքյին զբոսայգում:

4.Գորգագործություն

Իջևանը համարվում է գորգագործական կենտրոն: Դեռևս խորհրդային ժամանակաշրջանում մեծ փառք էր վայելում քաղաքում գտնվող Հարավային Կովկասի ամենամեծ գորգագործական կոմբինատը: Մինչ օրս Իջևանի գորգագործության նմուշները մեծ արժեք ունեն և պահպանվում են Հայաստանի պատմության թանգարում:

5.ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Մայր ԲՈՒՀ-ի`1994թ. հիմնադրված իջևանյան մասնաճյուղը մարզի երիտասարդական-ուսանողական զարկերակն է: Ձեզ առավելապես կտպավորեն Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ձեռքի աշխատանքները: Դրանք ցուցադրվում են համալսարանի սրահներում:

6.Գինի

Տեղական անուշահամ գինիներով հայտնի քաղաքի մուտքի մոտ է գտնվում Իջևանի գինու գործարանը: Իջևանի գինեգործարանը ներառված է հայաստանյան զբոսաշրջային երթուղիներում` իբրև այցելության և գինու համտեսի վայր:

7.Կամուրջների քաղաք

Իջևանը փռված է Աղստև գետի երկու ափերին, ինչի արդյունքում քաղաքում կան 9-ից ավելի կամուրջներ, որոնք իրենց յուրահատուկ գրավչություն և հմայք են տալիս քաղաքին:

8.Ակտիվ հանգիստ 

Իջևանը հիանալի վայր է ակտիվ հանգստի սիրահարների համար: Ձիարշավներ, հետիոտնային, հեծանվային արշավներ, վրանային երեկոներ. գնալով Տավուշի մարզկենտրոն դուք կունենաք բոլոր հնարավորություններն այս ամենը կազմակերպելու և վայելելու:

9. Մեքենաների գերեզմանոց

Այս առաջին հայացքից տհաճ վայրը ոգեշնչում և հումք է տվել շատ արվեստագետների մետաղյա քաղնդակներ ստեղծելու:

10.Աղջկաբերդ

Քաղաքից մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք, անտառապատ սարի գագաթին է գտնվում Աղջկաբերդը՝ Կըզ Կալան: Ամրոցի ներսում կարող եք տեսնել ավերված բնակարաններ, 2 ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող մի եկեղեցի: Անվան անունը կապվում է մի աղջկա հետ, որին ուզեցել է առևանգել Լենկ Թեմուրը, արդյունքում աղջիկը պարսպից գետն է նետել իրեն:

+1. Քաղաքի ամենահին թաղամասերը Ասլանյան և Բլբուլյան փողոցներն են։

vnews.am