Որոշ մարդիկ կարող են բանջարեղեններ չսիրել… իրենց գեների պատճառով։ Քենթուքիի համալսարանի գիտնականները ենթադրել են, որ որոշակի գեն այն կրողների համար բրյուսելյան կաղամբի եւ բրոկոլիի տիպի բանջարեղենների համը կարող է դառը դարձնել։
Այդ նույն գենը բարձր զգայականություն է հաղորդում նաեւ այնպիսի մթերքների հանդեպ, ինչպիսին են մուգ շոկոլադը, սուրճը եւ գարեջուրը։
Գիտնականների խոսքով՝ խնդիրը կարող է կապված լինել TAS2R38 գենի հետ. մեզանից յուրաքանչյուրն ունի այդ գենի երկու պատճեն։ AVI անունով այդ մեկ գենի երկու տարբերակի կրողները զգայուն չեն բանջարեղենների դառնության հանդեպ, իսկ ահա AVI-ի մյուս պատճենը եւ PAV կրողները 2,5 անգամ ավելի սուր են զգում բանջարեղենների դառնությունը։
Գիտնականները ցանկանում են մշակել հատուկ սննդակարգ, որն ընդունելի կլինի նաեւ այն մարդկանց համար, ովքեր սուր են զգում դառնությունը։ Ի վերջո, բանջարեղեններն անհրաժեշտ են սրտի առողջությունը պահպանելու համար, եւ դրանցից հրաժարվող մարդիկ (այդ թվում որովհետեւ դրանք նրանց դառն են թվում) զրկում են իրենց առողջ սննդակարգի բազմաթիվ առավելություններից։