Բոլոր մթերքները չէ, որ կարելի է ուտել նախաճաշին, ասում է ամերիկացի սննդաբան Քրիսթոֆեր Գարները։ Նրա խոսքով՝ կան մթերքներ, որոնք սոված փորին ուտելը չափազանց անցանկալի է։
Խմորիչով թխվածք
Խմորիչի ազդեցության տակ ստամոքսում գոյանում են գազեր, ինչի պատճառով առաջանում են փքվածություն և գխտոցներ։ Եթե ուզում եք թխվածք ուտել, ավելի լավ է դա անել սպիտակուցի և բանջարեղենների սննդաբաժին ընդունելուց հետո։
Շաքար և քաղցր մրգեր
Երբ մարդը դատարկ ստամոքսին քաղցր ըմպելիք է խմում, ուտում հասած բանան կամ մի երկու կոնֆետ, ենթաստամոքսային գեղձը սկսում է ինսուլին արտանետել, որի ազդեցության տակ արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ընկնում է, և մարդը սկսում է հոգնածություն, քնկոտություն և ապատիա զգալ։ Ոմանց թվում է, թե քաղցրն օգնում է «առույգանալ» առավոտ կանուխ, բայց դա ընդամենը կարճաժամկետ էֆեկտ է։
Ցիտրուսներ
Նարինջը, մանդարինը, գրեյփֆրուտը և կիտրոնը կարող են վնասել ստամոքսի լորձաթաղանթը, եթե դրանք ուտեք դատարկ ստամոքսին։ Ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում ցիտրուսներ ուտել միայն ուտելիքից հետո։
Տանձ և խուրմա
Տանձի և խուրմայի մեջ բարձր է բջջանյութի պարունակությունը, որը կարող է վնասել աղեստամոքսային համակարգի օրգանները, եթե դրանք ուտեք դատարկ ստամոքսին։ Ուստի այդ մրգերը նույնպես պետք է դառնան աղանդեր սննդի հիմնավոր ընդունումից հետո։
Սխտոր
Չնայած սխտորի ողջ օգտակարությանը՝ այն սոված փորին ուտել չարժե, քանի որ կարող է գրգռել ստամոքսի պատերը, ինչպես նաև լեղապարկը։