Disney-ը «Սիմփսոններից» հեռացրել է Մայքլ Ջեքսոնի մասնակցությամբ էպիզոդը (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Disney-ը «Սիմփսոններից» հեռացրել է Մայքլ Ջեքսոնի մասնակցությամբ էպիզոդը

Disney+ սթրիմինգային նոր հարթակը ջնջել է «Սիմփսոններ» մուլտսերիալի երրորդ եթերաշրջանի առաջին էպիդոզը։ Պատճառը հավանաբար Մայքլ Ջեքսոնի հասցեին մանկապղծության մեղադրանքներն են։

Խոսքն էպիզոդի մասին է, որը ստացել է «Բոլորովին խենթ հայրիկ» անվանու։ Սերիան եթեր է հեռարձակվել 1991թ.-ի սեպտեմբերին։ Սցենարը գրվել է հատուկ Մայքլ Ջեքսոնի համար, որը շոուի հրավիրված աստղն էր։ Երգիչը հնչյունավորել է Լեոն Կոմպովսկիին՝ հոգեբուժական հիվանդանոցի հիվանդ, որը կարծում է, թե ինքը Մայքլ Ջեքսոնն է։

The Hollywood Reporter-ի հաղորդմամբ՝ սերիայի բացակայության վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան Disney-ից ոչ մի մեկաբանություն չի հնչել։ Ավելի վաղ էպիզոդը հեռացրել էին ամերիկյան հեռուստաընկերությունների եթերից եւ սթրիմինգային այլ հարթակներից։

news.am