Դրոկպա փոքրաթիվ ցեղախումբը աշխարհի ամենաինքնատիպ, փակ ցեղախմբերից մեկն է: Այս ժողովուրդը չի ընդունում արտաքին աշխարհի մշակույթը: Դրոկպաների թիվը 2000 մարդ է, սակայն նրանք սկզբունքորեն չեն ձուլվում այլ էթնիկական միավորների հետ, պահպանելով սեփական ավանդույթը և մշակույթը: Բառացիորեն դրոկպա նշանակում է՝ քոչվոր: Հնագույն հնդարիական այս ցեղախումբը բնակվում է Պակիստանի և Հնդկաստանի սահմանին:
Դրոկպաների ներքին օրենքի համաձայն, արգելվում է օտարների հետ շփումը: Նրանք շատ են սիրում երեխաներին, բազմազավակ են:
Դրոկպաները արտաքնապես խիստ տարբերվում են տարածաշրջանի ժողովուրդներից. դիմագծերը արտահայտիչ են, ունեն խոշոր աչքեր, մեծ քիթ, բարձրահասակ են:
Նրանց կրոնը՝ բուդդիզմն է, չնայած ավագանին մինչև հիմա պահպանում է հին անիմիստիկ ծեսերի կարգը: Սննդակարգում շատ ընդունված է այծի միսը և կաթը: Այծի մորթին դրոկպաների հիմնական հագուստն է:
Դրոկպաների առանձնահատկություններից կարելի է նշել նրանց սերը դեպի ճոխ գլխարկները, որոնք պատրաստվում են կաշվից, զարդարվում կիսաթանկարժեք քարերով և կենդանի ծաղիկներով: Գդակի տեսքից կարելի է որոշել տվյալ մարդու սոցիալական դիրքը:
kulturologia.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը