
Չինաստանի Շենչժեն քաղաքի բնակիչը ձախ աչքով կուրացել Է այն բանի պատճառով, որ չափազանց շատ Է օգտվել սմարթֆոնից: Այդ մասին հայտնել Է Daily Mail-ը:
Այդ մարդն ամբողջ գիշեր խաղացել Է իր շարժական հեռախոսով, եւ, հաջորդ առավոտյան արթնանալով ու կրկին ձեռքը վերցնելով սմարթֆոնը, հասկացել Է, որ ձախ աչքով ոչինչ չի տեսնում:
Հետազոտությունից հետո բժիշկները պարզել են, որ գերլարվածությունից պացիենտի աչքի մեջ անոթ Է պայթել, ինչը հանգեցրել Է արյունազեղման: Նրան վիրահատել են, որի ընթացքում լազերով ճեղքել են ցանցաթաղանթը:
Բժիշկների կանխատեսմամբ, նրա տեսողությունը կվերականգնվի մեկ ամսից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: