Շատ կանայք բողոքում են, որ իրենց բախտը չի բերում տղամարդկանց հարցում։ Գնում են զանազան սեմինարների ու թրեյնինգների, ուր պատմում են, թե ինչպես գայթակղել ու պահել տղամարդուն, բայց իրականում տղամարդիկ իրենք չեն հեռանում լավ կանանցից, հեռու են փախչում լաչառ ու եսասեր կանանցից, ովքեր սովորել են միայն վերցնել՝ փոխարենը ոչինչ չտալով։
Տղամարդուն պետք չէ պահել, նա ինքը ոչ մի տեղ չի գնա լավ կնոջից։ Արժե, որ կանայք կարդան ստորև բերվող խորհուրդներն այն մասին, թե ինչ անել, որ տղամարդն իր ողջ կյանքում սիրի ու մնա միևնույն կնոջ կողքին։
Սիրելի տղամարդու գաղտնիքները պահեք՝ ինչպես պետական գաղտնիք։
Տղամարդուն սովամահ մի արեք։ Սոված տղամարդը չար տղամարդ է։
Ամուսնուց անհնարինը, ամեն ինչ ու միանգամից մի պահանջեք։
Ձեր ամուսնու ծնողներին հարգանքով վերաբերվեք, ինչպիսին էլ որ նրանք լինեն։
Հարգեք ձեր ամուսնու ընկերներին ու մի աջակցեք թշնամիներին։
Առանց շտապ ու խիստ անհրաժեշտության՝ մի արթնացրեք ձեր ամուսնուն. Թողեք, որ ուժ հավաքի։
Երբ տղամարդը կատաղած է, աշխատեք չընկնել ձեռքի տակ։
Մի վիրավորեք ձեր ամուսնուն ու մի ստորացրեք նրա տղամարդկային արժանապատվությունը։
Երբ վիճում եք ձեր ամուսնու հետ, նրան մի ասեք, որ նրա կարծիքը ձեզ համար ոչինչ չարժե։
Երբեք մի մերժեք սիրելի ամուսնուն ինտիմի հարցում։
Աջակցեք ու գովեք ձեր ամուսնուն. Բարի խոսքերը հրաշքներ են գործում։
Միշտ տան շեմին ձեր ամուսնուն քնքշանքով ու ժպիտով դիմավորեք։
Ձեր սիրո բնում հարմարավետություն, կոմֆորտ ու բարի մթնոլորտ ստեղծեք։
Ձեր ամուսնու կողքին եղեք բարդ պահերին, կրակի վրա յուղ մի լցրեք։
Ձեր տղամարդուն այլ մարդկանց ներկայությամբ մի կոտրեք. Դա շատ ստորացուցիչ է։
Հավատարիմ ու նվիրված կին եղեք. Ուրիշների հետ սիրախաղի մեջ մի մտեք ձեր ամուսնու ներկայությամբ։
Ձեր ցանկությունները վեր մի դասեք ձեր ամուսնու ցանկություններից։ Ամուսնության մեջ պետք է լիիրավ հավասարություն լինի։
Մի մսխեք ընտանեկան փողերը, խոշոր գնումները քննարկեք ձեր ամուսնու հետ։
Երբեք ձեր ամուսնուն երեխաների ներկայությամբ մի նվաստացրեք. Նա ձեր երեխաների հայրն է։
Սիրեք ձեր ամուսնուն, և այդ սերը ձեզ կվերադառնա տասնապատիկ չափով։
Կարևոր լրացում. Սիրելի կանայք, երբեք մի վերափոխեք տղամարդկանց ու պայմաններ մի դրեք։ Միշտ անհրաժեշտ է սկսել ինքներդ ձեզնից, փոխվեք դեպի լավը դուք ինքներդ՝ տղամարդու համար, և որոշ ժամանակ անց կփոխվի և նա ինքը։ Կարևոր է հիշել, որ ձեր ամուսնուն ձեզ հարմարեցնելով՝ արդյունքը կարող է ձեզ չգոհացնել։
Սիրեք, հարգեք, գնահատեք ձեր ամուսնուն, և նա, ինչպես ասում են, երկնքից աստղեր կիջեցնի ձեզ համար։ Սիրելի ու հասկացող կնոջ համար ամուսինը պատրաստ է կյանքը տալ ու ամեն ինչ անել, որ վերջինս երջանիկ լինի իր հետ։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը