Բայց կերպարի շատ երկրպագուներ միայն ուրախ կլինեն։
IndieWire-ի հետ հարցազրույցում նոր «Ջոկերի» ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը մեկնաբանել է սցենարի այն հատվածը, որը հայտնվել էր համացանցում: Այն ոչ միայն ոչնչացնում է երկրպագուների հանրաճանաչ տեսությունը, այլ նաև թույլ է տալիս ավելի լավ հասկանալ ֆիլմի ավարտը:
Ուշադրություն, այժմ՝ սփոյլերներ։
Քննարկվող տեսարանը բնօրինակ սցենարի մեջ էր, բայց ֆիլմում ընդգրկված չէր: Դրա մեջ Սոֆին տանը հեռուստացույցով դիտում էր Մուրեյ Ֆրանկլինի շոուն՝ Արթուր Ֆլեքի հետ: Այս կադրերից հրաժարվեցին, քանի որ ռեժիսորը որոշեց կադրը ամբողջությամբ ցույց տալ Արթուրի աչքերով, իսկ մեկ այլ վայր տեղափոխվելը կփոխեր էֆեկտը:
Սա հերքում է հանրաճանաչ տեսությունը, որ ամբողջ պատմությունը Արթուր Ֆլեքի հիվանդ ֆանտազիան է, ով այս անգամ գտնվում է Արկհամի հիվանդանոցում: Եթե Սոֆին տեսել է նրան, ուրեմն նա հաստատ Մյուրեյի շոում էր։ Փաստ չէ, որ գործը ավարտվեց Գոթամի փողոցներում հաղորդավարի սպանությամբ և անարխիայով, բայց Ֆլեքը, անշուշտ, արդեն ազատ էր:
Հաշվի առնելով, որ նրանք ի սկզբանե ցանկանում էին Արթուրին կողքից ցուցադրել, կարելի է ենթադրել, որ նա իսկապես եկել է ծաղրածուի զգեստներով և դիմահարդարմամբ, և երեկոյան շոուն իրոք ավարտվել է նրա մենախոսությամբ և Մյուրեյի մահով:
Ակնհայտ է, որ տեսարանը նաև երկաթյա ապացույց էր, որ Սոֆին ողջ է: Ֆիլիպսը մեկնաբանել է.
«Իհարկե, նա չսպանեց նրան: Որպես սցենարիստ և ռեժիսոր, դա հաստատում եմ: Ես և իմ թիմը սա համարեցինք լակմուսի յուրօրինակ քննություն, որը հեռուստադիտողին թույլ տվեց որոշել, թե որքան խենթ է Ֆլեքը։
Գրեթե բոլորը, որոնց հետ ես քննարկում էի ֆիլմը, հասկացան, որ նա փրկվել է։ Ի վերջո, Արթուրը վրեժխնդիր է եղել միայն նրանցից, ովքեր իրեն վնաս են պատճառել, իսկ Սոֆին ոչ մի վատ բան չի արել: Չնայած նա չարագործ է, բայց նաև սկզբունքներ ունի»:
Ավելի վաղ Ֆիլիպսը արդեն հաստատել էր, որ ինքը չի պատրաստվում թողարկել ռեժիսորական տարբերակը և ոչ էլ հրապարակել մի այնպիսի նյութ, որը չի ընդգրկվել վերջնական խմբագրման մեջ:
Սիրարփի Աղաբաբյան