10 հետաքրքիր փաստ ուտելու վերաբերյալ, որ կփոխեն ձեր կյանքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

10 հետաքրքիր փաստ ուտելու վերաբերյալ, որ կփոխեն ձեր կյանքը

Մեզանից շատերը հաստատ ճիշտ չեն սնվում. օրվա ընթացքում՝ ֆաստֆուդ, երբեմն՝ նույնիսկ ոչինչ չուտելով՝ խախտվում է մեր սննդակարգը, ինչն էլ վատ ազդեցություն է ունենում մեր առողջության և արտաքին տեսքի վրա: Ձեզ ենք ներկայացնում 10 հետաքրքիր  փաստ, որ կօգնի փոխել ձեր կյանքը:

Քանակը կարևոր է

hqdefault

Սննդի չափաբաժնի քանակը մեծ նշանակություն ունի: Անգամ, եթե դուք առողջ մթերք եք օգտագործում, ամեն դեպքում պետք չէ չափից շատ ուտել: Երբ օրվա ընթացքում ավելի շատ կալորիաներ եք օգտագործում, քան ծախսում եք, ապա դժվար թե ձեզ հաջողվի նիհարել կամ քաշը պահպանել: Ամենօրյա չափաքանակին հետևելու համար՝ կշռեք մթերքները: Դիետոլոգները խորհուրդ են տալիս օրական ընդունել ձեռքի բռունցքի չափով ուտելիք: Մի մոռացեք, որ ավելի լավ է ուտել ամեն 3 ժամը մեկ, քան օրական 2-3 անգամ՝ մեծ չափաբաժիններով:

Ոչ բոլոր ճարպերն են հավասար  վնասակար և օգտակար

img_913565902d9d513f4e956c160bb18b8d

Ճարպերն անհրաժեշտ են մեր օրգանիզմին, բայց դա ամենևին էլ չի նշանակում, թե պետք է չափից շատ մայոնեզ, արագ սնունդ կամ թխվածք ուտել: Օգտակար ճարպերի հրաշալի աղբյուր են ձուկը, ընկուզեղենը և չզտված ձեթերը: Այս բոլոր մթերքները պարտադիր պետք է լինեն յուրաքանչյուր մարդու օրակարգում: Իսկ ահա արհեստական ճարպերը վտանգավոր են օրգանիզմի համար: Նրանք, ովքեր ցանկանում են առողջ լինել, պետք է օրակարգից հանեն այնպիսի մթերքները, ինչպիսիք են՝ մարգարինը, արևածաղկի զտված յուղը, ինչպես նաև՝ կիսաֆաբրիկատները՝ մսագնդերը և ձեթում տապակված ձկնային ձողիկները:

Դիետան ոչ թե սահմանափակում է, այլ՝ կյանքի ձև

1046997e7c470ab31764ff945157d3ff

Շատերի կարծիքով՝ դիետաները քաշը կորցնելու նպատակով կիրառվող սահմանափակումներն են: Սակայն որևէ դիետա արդյունավետ չի լինի, եթե ինչ-որ ժամանակահատված հրաժարվեք ամեն ինչից, այնուհետև նորից շարունակեք ուտել վնասակար ուտելիքներ: Իհարկե, դուք կհասնեք որոշակի արդյունքի, բայց հենց սկսեք նորից օգտագործել անառողջ սնունդ, կվերադարձնեք կորցրած քաշը, գուցե նաև ավելացնեք: Այս դեպքում միակ բանը, որ կարող է ապահովել երկարաժամկետ արդյունք, կյանքի փոփոխությունն է: Մի՛ մոռացեք, որ առողջ դիետան ոչ թե արագ քաշ կորցնելու միջոց է, այլ՝  կանոնավոր և ճիշտ սնունդ:

Համընդհանուր դիետա գոյություն չունի

1000-kalorij-1-1

Յուրաքանչյուր անձ առանձնահատուկ է, և գենետիկայի, կյանքի տարբերությունները, շրջակա միջավայրը կարող են ազդել սննդի տեսակի վրա, որին պետք է հետևել: Կան մարդիկ, որ կարող են ընդհանրապես միս չուտել և լավ զգալ իրենց, իսկ ոմանք էլ նախապատվությունը տալիս են քիչ քանակությամբ ածխաջրային դիետաներին: Խնդիրն այն է, որ եթե ինչ-որ մի բան ազդում է մեկի վրա, ապա պարտադիր չէ, որ այն նույն ազդեցությունն ունենա նաև ուրիշի վրա:

Կանոնավոր սնունդը լավացնում է մարսողությունը

%d1%80%d0%b5%d0%b6%d0%b8%d0%bc_%d0%bf%d0%b8%d1%82%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f

Մարսողության հետ կապված խնդիրները հաճախ պայմանավորված են ոչ այնքան վնասակար մթերքների օգտագործմամբ, որքան՝ ոչ կանոնավոր սննդի: Պետք չէ կոմպենսացնել նախաճաշի բացակայությունը հսկայական քանակությամբ ճաշով կամ ուշ ընթրիքով: Աշխատեք ամեն օր նույն ժամին ուտել, և ցանկալի է՝ 3-4 ժամը մեկ:

Հում մթերք ուտելն օգտակար է

b1d50701

Հում մթերք ուտելն իրականում շատ օգտակար է: Մթերքների մշակման ժամանակ՝ սնունդ պատրաստելիս, նրանցում առկա օգտակար տարրերը պակասում են, իսկ վնասակարները՝ ավելանում: Աշխատեք գոնե երբեմն ուտել թարմ մթերքներ: Սակայն սա չի նշանակում, որ պետք է սննդի մեջ օգտագործել հում միս կամ ձուկ: Պարզապես ձեր սննդակարգում ներառեք ավելի շատ բանջարեղեն, մրգեր, կանաչեղեն:

Նախաճաշը կարևոր է

%d0%be%d0%b2%d1%81%d1%8f%d0%bd%d0%ba%d0%b0-1

Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ նախաճաշը սննդակարգի ամենակարևոր մասն է: Այն լավացնում է ուղեղի ակտիվությունը, կենտրոնանալու ունակությունը, հիշողությունը և ուշադրությունը, ինչը չափազանց կարևոր է օրվա սկզբում: Դրանից բացի, մարդիկ, ովքեր առավոտյան պարտադիր նախաճաշում են, ավելի լավ են կարողանում կառավարել իրենց քաշը և ավելի քիչ առողջական խնդիրներ ունեն:

Կարգավորված օրակարգն առողջ լինելու գրավականն է

pitayemsyapravilnomain

Նիհարելու ժամանակահատվածում մարդիկ դիմում են ծայրահեղ քայլերի՝ քաղցած են մնում կամ ընդհանրապես օրակարգից հանում են որոշակի մթերքներ: Սակայն մասնագետները զգուշացնում են, որ ոչ մի դեպքում չի կարելի այդպես անել: Օրվա սնունդը պետք է լինի կարգավորված և ներառի 6 խմբի մթերք՝ սպիտակուցային և կաթնային, հատիկավոր, մրգեր և բանջարեղեն, բուսական յուղեր: Յուրաքանչյուր խումբ պարունակում է տարբեր սննդարար տարրեր, որոնք գործում են միասին՝ պահպանելով օրգանիզմի կենսունակությունը:

Ժամը 18:00-ից հետո ուտել կարելի է

woman with big clock

Շատերը վստահ են, որ երեկոյան ժամը 18:00-ից հետո ուտել չի կարելի, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Եթե պառկում եք քնելու ժամը 24:00-ին, ապա պետք չէ սովամահ լինել: Դիետոլոգները պնդում են, որ պետք է ընթրել քնելուց 3-4 ժամ առաջ: Մի մոռացեք, որ ընթրիքը պետք է թեթև լինի, օրինակ՝ կաթնային և կաթնաթթվային մթերքներ, բուսական աղցաններ և մրգեր;

Սննդային հավելումները լավ միջոց չեն

pishchevyye-dobavki-v-produktakh-pitaniya-03

Շատերը գնում են տարբեր սննդային հավելումներ՝ փորձելով կոմպենսացնել որոշ կարևոր վիտամինների բացակայությունն օրգանիզմում: Այնուամենայնիվ, պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ, և նման միջոցների պետք դիմել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Բացի այդ, դիետոլոգները պնդում են, որ վիտամինային կոմպլեքսների և հավելումների միայն 30-40%-ն է լուծվում օրգանիզմում և բոլորովին չի փոխարինում սննդային բաղադրիչներին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը