Սկրաբներն իրականում վնասակար են մաշկի համար. մաշկաբան
Advertisement 1000 x 90

Սկրաբներն իրականում վնասակար են մաշկի համար. մաշկաբան

Թեփոտումը թույլ է տալիս մաշկից հեռացնել մահացած բջիջները, ուստի այն համարվում է մաշկի խնամքի կարևոր փուլ։ Բայց մաշկը սկրաբների օգնությամբ թեփոտացնելը վատ գաղափար է, հավաստիացնում է մաշկաբան Սինդի Բեն (ԱՄՆ)։

«Դուք պետք է շատ նուրբ վարվեք ձեր մաշկի հետ, որովհետև եթե օգտագործում եք կոշտ միջոցներ, կարող եք միկրովնասվածքներ առաջացնել, այսինքն՝ ոչ մեծ կտրվածքներ և մաշկի բորբոքում»,- ասել է մաշկաբանն ամերիկյան Harper’s Bazaar-ի հարցազրույցում։

Նման միկրովնասվածքներն ապագայում կարող են հանգեցնել մի ամբողջ շարք խնդիրների, այդ թվում մաշկի բորբոքային պրոցեսների։ Ուստի սկրաբներից, եթե անգամ բավական փափուկ են թվում, մաշկաբանը խորհուրդ է տալիս խուսափել։

Իսկ մաշկը թեփոտացնելու համար նա խորհուրդ է տալիս օգտագործել քիմիական միջոցներ, օրինակ՝ թթվային պիլինգներ կամ էնզիմային պիլինգներ, որոնք նույնպես օգնում են հեռացնել մեռած բջիջները դեմքի մաշկից, բայց ավելի փափուկ են ազդում, քան ցանկացած սկրաբ։

med.news.am