Նույնիսկ, եթե տունը մաքրելը ձեր սիրելի զբաղմունքը չէ, արդյունքը միշտ արդարացնում է ծախսված էներգիան։ Adme.ru-ն ներկայացրել է խորհուրդներ, որոնք կօգնեն տունը պահել իդեալական մաքրության պայմաններում։
Սեղանը վերականգնելու համար
Կես բաժակ քացախը խառնեք կես բաժակ ձիթապտղի յուղի հետ։ Կտորը թրջեք այս խառնուրդով և դրանով մաքրեք փայտից պատրաստված սեղանը։ Քերծվածքները կանհետանան, իսկ սեղանը նորի տեսք կունենա։
Սպիտակեցնում ենք սպիտակեղենը
1 բաժակ լվացքի փոշին խառնեք 1 բաժակ մաքրող միջոցի հետ, ավելացրեք 1 բաժակ սպիտակեցնող միջոց, կես բաժակ բորակ և շատ տաք ջուր։
Մաքրում ենք պահարանը
1 գդալ բուսական յուղը խառնեք 2 գդալ կերակրի սոդայի հետ, օգտագործեք խոզանակ կամ կտոր՝ պահարանը մաքրելու համար։
Ծորակը կամ ցնցուղը մաքրելու համար
Այս դեպքում ձեզ կօգնի քացախը։ Սովորաբար բավարար է 20 րոպեն։ Եթե սրանից հետո էլ իրերը չեն մաքրվում, տոպրակի մեջ քացախ լցրեք, թողեք ևս մեկ ժամ։ Ապա լավ մաքրեք։
Արդուկը մաքրելու համար
Արդուկի համար նախատեսված սեղանի վրա թուղթ գցեք, վրան մի փոքր աղ ավելացրեք։
Տաքացրեք արդուկը։ Տաքացած արդուկը քսեք աղին։ Արդուկի վրա եղած ողջ կեղտն արագ դուրս կգա։
Թուջե տապակ
Ձեզ անհրաժեշտ է սպիտակ քացախ։
Բորբոս՝ լոգարանում
Բամբակից գնդեր պատրաստեք։ Թրջեք սպիտակեցնող միջոցով, դրեք բորբոսի վրա և թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան բորբոսի հետքերը մաքրեք ատամի հին խոզանակով։
Գազօջախի ճաղեր
Կարող եք մաքրել ամոնիակով։ Դրեք պլաստիկ տոպրակի մեջ, 2-3 ճաշի գդալ ամոնիակ ավելացրեք։ 12 ժամ անց լվացեք։
Արծաթյա սպասք
Սա կարող եք մաքրել տաք ջրի, փայլաթիթեղի և աղի միջոցով։ Դրեք ամանի մեջ և թողեք 30 րոպե։
Մաքրեք բազմոցը միկրոբներից
Այս գործում կօգնի սպիրտը։ Սպիրտի հոտից ազատվելու համար մի փոքր սոդա քսեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը