Բլեյք Լայվլին իր մասնակցությամբ «Ռիթմ-սեկցիա» ֆիլմը գովազդելու համար Instagram-ում հեռացրել Է իր բոլոր պոստերը, բացի այդ կինոնկարին նվիրվածից: Այդ մասին հայտնել Է Cinema Blend-ը:
Դերասանուհին դեռ սեպտեմբերին զետեղել Էր նոր ժապավենի թրեյլերը: Բազմաթիվ բաժանորդներ (նրանք գրեթե 26 միլիոն են) դրա ներքո թողել են իրենց մեկնաբանությունները: Բայց այժմ Բլեյքը ջնջել Է մնացած բոլոր պոստերը, որպեսզի համոզվի, որ դա երկրպագուները ստույգ կտեսնեն:
Լայվլին արդեն առաջին անգամը չԷ, որ նման քայլի Է դիմում: 2018 թվականին նա նույն բանն արել Էր «Սովորական խնդրանք» ֆիլմի կապակցությամբ: Ինչպես հայտնում Է հրատարակությունը, դերասանուհուն հաջողվել Է սոցցանցի օգնությամբ հետաքրքրություն արթնացնել «Ռիթմ-սեկցիա» կինոնկարի նկատմամբ:
Նրա հերոսուհին այս ֆիլմում փորձում Է հասկանալ, թե ինչ Է տեղի ունենում այն բանից հետո, երբ իր ընտանիքը զոհվում Է առեղծվածային ավիավթարի հետեւանքով: Ժապավենի համաշխարհային պրեմիերան պլանավորված Է 2020 թվականի հունվարի 31-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: