Amazon-ը երկարացրել Է դեռ չթողարկված «Մատանիների տիրակալը» սերիալը, այն կունենա երկրորդ եթերաշրջան: Այդ մասին հայտնել Է Variety-ն:Առայժմ ընթանում Է առաջին եթերաշրջանի նկարահանման նախապատրաստությունը, թեեւ դերասանական կազմը դեռեւս լիովին չի որոշվել: Շոուին ստույգ կմասնակցեն Մարկելա Քավենան («Պիկնիկ կախ ընկած ժայռի մոտ»), Ուիլ Փոուլթերը («Ողջ մնացածը», «Մենք՝ Միլլերներս») եւ Ջոզեֆ Մոուլը («Գահերի խաղը»):
Նկարահանումները տեղի կունենան Նոր Զելանդիայում, ռեժիսորը Խուան Անտոնիո Բայոնան Է, նախագծի սցենարիստներն են՝ Պատրիկ Մաքքեյնը եւ Ջոն Դ.Փեյնը, կոնսուլտացիաներ տրամադրող պրոդյուսերը Բրայան Քոգմանն Է՝ «Գահերի խաղից»:
Սկզբում խոսվում Էր այն մասին, որ սերիալն ունենալու Է երկու եթերաշրջան, բայց երկրորդի վերաբերյալ տեղեկատվությունը միայն այժմ Է պաշտոնապես հաստատվել:
Սյուժեն գաղտնի Է պահվում: Հայտնի Է միայն, որ սերիալում կհայտնվեն նոր սյուժետային գծեր, որոնք նախորդում են «Մատանու եղբայրության» իրադարձություններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: