Գիտնականները անցք են փորել կայսեր դամբարանի վրա ու տեսախցիկ մտցրել. սենսացիոն բացահայտումներ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գիտնականները անցք են փորել կայսեր դամբարանի վրա ու տեսախցիկ մտցրել. սենսացիոն բացահայտումներ

Վիեննայում գիտնականները փոքրիկ տեսախցիկների օգնությամբ ուսումնասիրել են Սրբազան Հռոմեական կայսրության գերմանացի կայսր Ֆրիդրիխ 3-րդի դամբարանը: Հետազոտության արդյունքները գիտնականները համարել են սենսացիոն՝ խոստանալով ավելի ուշ առավել մանրամասն դրանք հրապարակել:

Ֆրիդրիխ 3-րդի (1415-1493թթ.) դամբարանը գտնվում է Վիեննայի սուրբ Ստեփանոսի տաճարում և համարվում է ուշ գոթական շրջանի ճարտարապետության հոյակերտ նմուշներից մեկը: Ըստ մասնագետների՝ դամբարանի ամբողջական բացումն անհնար է առանց այն վնասելու, ուստի հետազոտությունները կատարվում է ծայրաստճան զգուշավորությամբ:

Դեռ 1969 թվականին դամբարանի վրա փոքրիկ անցք է փորվել, որն էլ հերքել ա այն լուրերը, թե այն դատարկ է: Հենց այդ անցքով էլ ժամանակակից գիտնականները ներս են մտցրել տեսախցիկներն ու նկարահանումներ արել:

Բացի կայսերական տարբերանշաններից, հայտնաբերվել են պատվերով հատված մետաղադրամներ, թագ, խաչ, տարբեր թանկարժեք կտորներ:

mamul.am