Որքան փող դուք կունենաք 2020 թվականին՝ ըստ Կենդանակերպի ձեր նշանի
Advertisement 1000 x 90

Որքան փող դուք կունենաք 2020 թվականին՝ ըստ Կենդանակերպի ձեր նշանի

2020 թվականը սարերի հետևում չէ, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է իմանալ, թե ինչ է մեզ սպասվելու գալիք տարում: Իսկ քանի որ ֆինանսական հարցը բոլորիս հուզող կարևորագույն հարցերից մեկն է, այսօր եկեք միասին պարզենք թե ինչ է սպասվում այս ոլորտում Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին:

Խոյ

Իմպուլսիվ Խոյերին խորհուրդ է տրվում զերծ մնալ չմտածված ծախսերից: Այս առումով հատկապես վտանգավոր է 2020-ի գարունը, երբ Մարսի հովանավորյալների մոտ կարող է թանկարժեք իրեր գնելու ցանկություն առաջանա: Հիշեք, որ շատ շուտով դուք հնարավոր է զղջաք, որ անմտորեն ծախսել եք ձեր փողերը:

Ցուլ

Նոր տարին չպետք է Ցուլերին ինչ-որ նշանակալի փոփոխություններ բերի: Այս մարդիկ կձգտեն գումար հավաքել և պահ տալ դրանք բանկում՝ անփոփոխ տոկոսներ ստանալով: Տարվա կեսերին նրանք հնարավոր է ֆինանսական օգնություն ցուցաբերեն իրենց հարազատներին: Առանց զղջալու տվեք այդ գումարը, սակայն հետ ստանալ այն մի ակնկալեք:

Երկվորյակ

Երկվորյակներին գալիք տարին բազմաթիվ անակնկալներ է խոստանում, այդ թվում ոչ շատ հաճելի: Տարվա սկզբին Երկվորյակը կարող է որոշել փոխել աշխատանքը՝ ավելի շատ փող աշխատելու նպատակով: Դա պետք է շատ մտածված անել, հակառակ դեպքում արդեն աշնանը հնարավոր է ձեռնունայն մնաք: Բացի այդ, հեռու մնացեք վարկերից և պարտքերին:

Խեցգետին

2020 թվականը կարող է հաջողակ լինել Խեցգետինների համար, հատկապես նրանց համար, ովքեր չեն վախենում ռիսկի դիմելուց: Յուպիտերի հովանավորության տակ Խեցգետինները տարվա առաջին կեսին հնարավորություն կունենան բարելավելու իրենց ֆինանսական վիճակը ազարտային խաղերի և վիճակախաղի օգնությամբ: Սակայն հիշեք, որ մեկ անգամ հաջողելուց հետո պետք է կանգ առնել:

Առյուծ

Տարվա սկզբից Առյուծները ինքնագնահատականի բարձրացման կարիք կունենան, ընդ որում հենց ֆինանսական վիճակը բարելավելու միջոցով: Դրա համար Առյուծները կարող է մութ գործարքների գնան: Աստղաբանները խորհուրդ են տալիս նրանց զգույշ մնալ. նրանք կարող է պատժվեն օրենքի հետ խաղալու համար:

Կույս

Կույսերի համար բարդ տարի է լինելու, եթե նրանք ամբողջովին չլծվեն աշխատանքին: Լավ կլինի, եթե Կույսերը ֆինանսական պլան կազմեն և փորձեն ողջ տարվա ընթացքում չշեղվել դրանից, հակառակ դեպքում կարող են պարտքեր կուտակել:

Կշեռք

Արդեն տարվա սկզբին Կշեռքները փոփոխության ցանկություն կունենան՝ ֆինանսական վիճակը բարելավելու համար: Ակտիվ փնտրտուքը նրանք գումար վաստակելու հնարավորություն կտա, սակայն տնից հեռու, հնարավոր է նույնիսկ արտասահմանում: Գնալ թե մնալ պետք է իրենք՝ Կշեռքները որոշեն:

Կարիճ

Կարիճի կյանքում բարդ և պատասխանատու փուլ է սկսվում: Նրանք ձգտելու են ինքնուրույնության, հնարավոր է սեփական բիզնես հիմնելու: Սակայն պետք չէ սպասել ակնթարթային հաջողության: Կարիճները պետք է գործի մեջ դնեն սեփական միջոցները և նաև պետությունից վարկ վերցնեն, այնպես որ պատրաստվեք այս փորձությունը հաղթահարելուն:

Աղեղնավոր

Աստղերը խորհուրդ են տալիս Աղեղնավորին զերծ մնալ փող աշխատելու պատահական հնարավորություններից: Ձմռանը փորձեք կայուն եկամուտով աշխատանք գտնել, որը և փող կբերի և հաճելի կլինի: Փորձեք միայն ազնիվ աշխատել, և ձեր եկամուտները աստիճանաբար կավելանան:

Այծեղջյուր

Այծեղջյուրների հովանավորը Սատուրն է, այնպես որ այս տարին նրանց համար հաջողակ է լինելու ֆինանսական առումով: Նրանք փողի կայուն հոսքեր կունենան, սակայն եթե դիվանագիտական որակներ ցուցաբերեն և ճիշտ ծանոթություններ հաստատեն, հնարավոր է, որ նոյեմբերին արդեն իրոք հարստանան: Միայն թե մի պատմեք ձեր պլանների մասին ոչ ոքի:

Ջրհոս

Սպիտակ Առնետի տարին հաջողակ է լինելու նաև Ջրհոսների համար: Գարնանը ինչ-որ իրադարձություն տեղի կունենա, որը լրջորեն կազդի նրանց ֆինանսական վիճակի վրա: Հնարավոր է դա կազինոյի կամ վիճակախաղի շահում լինի, ժառանգություն կամ հաջող ամուսնություն:

Ձկներ

2020 թվականին Ձկների ֆինանսական վիճակը կայուն կլինի: Արդեն տարվա սկզբին հնարավոր է մտերիմները գումար խնդրեն, որոնց Ձկները չպետք է մերժեն: Այս տարի օգնելով ուրիշներին՝ դուք կարող եք պատասխան օգնություն ակնկալել հետագայում: Հնարավոր է բարի գործը օգնի ձեզ հետագայում եկամտաբեր աշխատանքի տեղավորվել:

entertrain.1in.am