«Ջոկեր»-ը համաշխարհային կինովարձույթում շրջանցել է «Խավարի ասպետ»-ին
Advertisement 1000 x 90

«Ջոկեր»-ը համաշխարհային կինովարձույթում շրջանցել է «Խավարի ասպետ»-ին

«Ջոկեր» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում գրանցած եկամուտներով շրջանցել է «Խավարի ասպետ»-ը ֆիլմին՝ թողարկումից 6 շաբաթ անց հատելով 1 մլրդ դոլարի սահմանը: Ինչպես հայտնում է հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդում է Box OfficeMojo:

«Ջոկեր»-ը 1 մլրդ 18 մլն դոլարի եկամուտով «Խավարի ասպետ»-ի շուրջ 1 մլրդ 5 մլն եկամուտը գերազանցել է մոտ 13 մլն դոլարով:

Եթե ֆիլմը ևս 63 մլն դոլարի եկամուտ ունենա, այն կշրջանցի նաև «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմին: