«Արմատներ»․ ահա այսպես է կոչվում Աշոտ Տեր-Մաթևոսյանի՝ 150 սերիայից բաղկացած հեռուստասերիալը, որի նկարահանումներն արդեն մի քանի շաբաթ է, ինչ սկսվել են։
«Արմատները», որը դեկտեմբերի 2-ից հեռարձակվելու է «Նոր Հայաստան» հեռուստաալիքով, դետեկտիվ և մելոդրամա ժանրի հեռուստասերիալ է, որտեղ ներգրավված են Սոֆյա Պողոսյանը, Սամվել Թոփալյանը, Լուիզա Ղամբարյանը, Սամսոն Ստեփանյանը, Գեորգի Բաբայանը և շատ այլ արտիստներ։
Ի դեպ, սա Աշոտ Տեր-Մաթևոսյանի երկրորդ ռեժիսորական աշխատանքն է, որտեղ նա նույնպես հանդես է գալիս որպես դերասան։