Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի «Ճերմակազգեստ կնոջ դիմանկարը» կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել Է 5,8 մլն դոլարով: Այդ մասին հայտնել Է Christie՚s աճուրդների տունը:
«Այսօր «Լատինամերիկյան արվեստ» աճուրդներում Ֆրիդա Կալոյի «Ճերմակազգեստ կնոջ դիմանկարը» գերազանցել Է ամենաբարձր գնահատումը, դրա արժեքը հասել Է 5,8 մլն դոլարի: Այն նկարչուհու երկրորդ ամենաթանկ աշխատանքն Է, որը վաճառվել Է աճուրդում»,-հայտնել են աճուրդների տանը: Աճուրդների տունը կտավի արժեքը գնահատել Էր 3-5 մլն դոլար:
Նկարը մեքսիկացի նկարչուհին ստեղծել Է 1929 թվականին:
Դրանում պատկերված Է ճերմակ զգեստով կին: Ֆրիդան կտավը նվիրել Է հայտնի լուսանկարիչ Լոլե Ալվարես Բրավոյին: Այդ ժամանակվանից աշխատանքը գտնվում Էր մասնավոր հավաքածուներում: Ավելի վաղ Christie՚s-ը Ֆրիդա Կալոյի «Երկու մերկացածներն անտառում» կտավը վաճառվել Է 8 մլն դոլարով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: