Լրատվամիջոցներում պարբերաբար հակասական տեղեկություներ են հայտնվում 48-ամյա Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակի մասին. աշնան սկզբին մամուլում լուրեր տարածվեցին, որ դերասանուհու մոտ ուղեղի չարորակ ուռուցք է ախտորոշվել։
Դերասանուհու հարազատները, որոնք լռություն էին պահպանում, ի վերջո որոշեցին հայտարարություն անել, քանի որ շատ պարբերականներ պարզապես սպեկուլիացիաներ էին դիմում այդ թեմայով եւ սուտ տեղեկություններ տարածում։ Նրանք հաստատեցին, որ դերասանուհին այդ պահին բուժման կուրս էր անցնում եւ պայքարում էր հիվանդության դեմ։
Ընդ որում, մինչ այժմ սոցիալական ցանցերում կեղծ հաղորդագրություններ են հայտնվում։ Երեկ Զավորոտնյուկի ընտանիքը ստիպված է եղել մեկնաբանել նրա մահվան մասին կեղծ տեղեկությունը։ Ի աջակցություն Անաստասիայի բացված Instagram-յան էջում հրապարակվել է երկու մարդու նամակագրություն այն մասին, որ Անաստասիան մահացել է։