Ո՞ւմ համար է օգտակար ընդեղենը
Advertisement 1000 x 90

Ո՞ւմ համար է օգտակար ընդեղենը

Ընդեղենն օգտակար է սրտին և անոթներին, իսկ դրա պարբերական գործածումը նվազեցնում է սիրտ-անոթային մի ամբողջ շարք հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպես նաև օգնում է վերահսկել զարկերակային ճնշումը: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Advances in Nutrition-ում:

Medical Express-ի փոխանցմամբ՝ գիտնականները վերլուծել են այս ոլորտում կատարված մի շարք հետազոտություններ և հանգել այն եզրակացության, որ ընդեղենի պարբերական գործածումը 10 տոկոսով նվազեցնում է իշեմիկ հիվանդության և հիպերտոնիայի զարգացման հավանականությունը:

Մասնագետների խոսքով՝ ընդեղենը սեփական առողջությունն ամրացնելու պարզ և էժան միջոց է, ուստի բոլոր մարդկանց խորհուրդ է տրվում այն ավելացնել իրենց սննդակարգին: Ընդեղենն օգտակար է բջջանյութի, բուսական սպիտակուցի և տարբեր սննդարար նյութերի մեծ պարունակության շնորհիվ: Ընդ որում՝ դրանց մեջ ճարպի քանակությունը քիչ է, չկա խոլեստերին, ընդեղենը նաև ցածր գլիկեմիկ ինդեքս ունի (այսինքն՝ դրանք չեն առաջացնում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացում): Բժիշկները խորհուրդ են տալիս գործածել շաբաթական մոտ 3 գավաթ ընդեղեն:

Համարվում է, որ ընդեղենը պարունակվող բջջանյութի շնորհիվ նաև նվազեցնում է դիաբետի և աղիների բորբոքային հիվանդությունների զարգացումը:

med.news.am