Նախաճաշի համար ամենաանհարմարը պիտան է. այդ լոշիկներում չափից ավելի շատ են ածխաջրերը, որոնք կտրուկ բարձրացնում են արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը, հավաստիացնում է ավստրալացի սննդաբան Սյուզի Բարելը։ Նրա խոսքերը մեջբերում է 7news-ը։
Նրա խոսքով՝ 100 գրամ պիտայում պարունակվում է մոտ 60-80 գրամ ածխաջրեր։
Քաղցր փխրուն խմորափաթիլները նույնպես հարմար չեն նախաճաշի համար, քանի որ դրանց մեջ քիչ է բջջանյութը, եւ դրանք չեն կարող երկար ժամանակով կշտացնել մարդուն։ Երեխաների համար, մասնագետի խոսքով, այդ փաթիլները հատկապես վտանգավոր են, քանի որ նրանց վարժեցնում են առավոտյան քաղցր ուտելուն։
Քաղցր փաթիլների օգտակար այլընտրանք է գրանոլան կամ անշաքար փաթիլները։ Ցանկության դեպքում դրանք կարելի է մի փոքր քաղցրացնել՝ մի քիչ մեղր կամ հատապտուղներ ավելացնելով։ Նախաճաշի համար լավ ընտրություն են նաեւ, ըստ մասնագետի, ձվահացը, բանջարեղենով ու բեկոնով տապակած հացը, վերջինը պետք է ուտել չթեփահանված հացով, քանի որ դրանում բավականաչափ ճարպ կա։