Ո՞ր մրգերն ու բանջարեղենն են ավելի աղտոտված պեստիցիդներով
Advertisement 1000 x 90

Ո՞ր մրգերն ու բանջարեղենն են ավելի աղտոտված պեստիցիդներով

Environmental Working Group հետազոտական ընկերության մասնագետները կազմել են ցուցակ՝ բաղկացած 12 մթերքներից, որոնք ավելի շատ են աղտոտված պեստիցիդներով:

Food.News-ի հաղորդմամբ՝ այդ վնասակար նյութերը գտնվել են մրգերում և բանջարեղենում, որոնք չունեն հաստ կեղև:

Այդ ցուցակում են՝

  • ելակ,
  • սպանախ,
  • կալե կաղամբ,
  • նեկտարին,
  • խնձոր,
  • խաղող,
  • դեղձ,
  • կեռաս,
  • տանձ,
  • լոլիկ,
  • նեխուր,
  • կարտոֆիլ:

Ամենից քիչ պեստիցիդների հետքեր են գտնվել ավոկադոյի, կուկուրուզի, անանասի, ոլոռի և սոխի վրա: Մասնագետների խոսքով՝ անվտանգ են նաև պապայան, սմբուկը, ծնեբեկը, սպիտակ կաղամբը, գունավոր կաղամբը, կանտալուպա դդումը, բրոկոլին, սունկն ու դդումը:

Ցուցակը կազմելու համար մասնագետներն օգտագործել են նաև սննդամթերքի քիմիական կազմի վերլուծության հարցով տվյալները, որոնք հրապարակել էԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը: Սակայն այլ երկրների համար վիճակագրությունը կարող է այլ լինել, չնայած նրան, որ ընդհանուր միտումն ու օրինաչափությունը պահպանվում են:

med.news.am